Մեկ միասնական գրքով

Ս. Գրքին ծանոթանալու, բովանդակությունը յուրացնելու նպատակով Ձեզ առաջարկում ենք Ս. Գրքի ընթերցանությունը` հատվածաբար բաժանումով: Այսինքն, սա յուրօրինակ մի ծրագիր է Աստվածաշունչը սերտելու համար, որի շնորհիվ հնարավոր է ըստ բաժանումների ընկալել Աստվածաշունչ մատյանը որպես մեկ ամբողջություն: Արդյունավետ և հետաքրքիր է Հին և Նոր Կտակարանների զուգահեռ ընթերցումը, որը և մենք առաջարկում ենք: Տվյալ բաժնում Ս. Գիրքը բաժանված է մոտավորապես հավասար հատվածների, ընդ որում Հին Ուխտի գրքերը ներկայացված են ըստ երեք բաժինների` Պատմական գրքեր, Իմաստության գրքեր և Մարգարեական գրքեր: Դուք կարող եք ամեն օր ընթերցել տվյալ օրվա հատվածը և տարվա վերջում ավարտել Ս. Գրքի ընթերցանությունը և յուրացումը: Ընթերցանության ընթացքում ծագած բոլոր հարցերը կարող եք ուղղել press@araratian-tem.am կամ harc@qahana.am էլ. փոստի հասցեներով:

Ներբեռնել՝ pdf epub mobi

 

Առանձին գրքով՝ յուրաքանչյուր օրվա համար

Խմբավորված ըստ ամիսների

Հունվար Փետրվար Մարտ
Ապրիլ Մայիս Հունիս
Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր
Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր